ՀՀ տարբեր ավտոճանապարհներին արված ասֆալտե ծածկն ուսումնասիրվում է, թերությունների ակտեր են կազմվում
2025 թվականի հունվարից «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի միջին նորոգման ծրագրերի կառավարման բաժնի աշխատակիցները չափագրումներ են իրականացնում ՀՀ տարբեր ավտոճանապարհներին. ուսումնասիրվում է ճանապարհային ծածկը։Ըստ հիմնադրամի տարածած հաղորդագրության՝ կատարված ուսումնասիրությունների արդյունքում կազմվում են թերությունների ակտեր, որոնց հիման վրա էլ տարվա ընթացքում կիրականացվեն միջին նորոգման աշխատանքներ։
Նշվում է, որ միջին նորոգման աշխատանքների շնորհիվ հնարավոր է քիչ ներդրումներով ապահովել ճանապարհների երկարակեցությունը։
