Ահազանգեր ենք ստանում, որ համատարած ՀԴՄ չեն տալիս. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է շրջանառության հարկի դրույքաչափերի փոփոխությանը։
Նրա խոսքով՝ իրենց տիրապետած տվյալներով առք ու վաճառքի գործունեություն ծավալող՝ շրջանառության հարկ վճարողների 61.7%-ը տարեկան ցույց է տալիս մինչև 10 մլն դրամի շրջանառություն:
Կներեք, մենք մի տարի, երկու տարի, 5, 6 տարի խնդրում ենք մարդկանց, ասում՝ ժողովուրդ ջան մենք նաև դրա համար ենք հեղափոխություն արել, որ բոլորս մեր հարկային պարտավորությունները թափանցիկ ձևով իրականացնենք, մյուս կողմից մենք ահազանգեր ենք ստանում, որ համատարած ՀԴՄ չեն տալիս»,- ասաց վարչապետը։
Ըստ Կառավարության ղեկավարի՝ իրենք պատրաստ են բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել, որ մարդիկ օրինական դաշտում հնարավորինս հարմարավետ աշխատեն։
Ատավել մանրամասն՝ տեսանյութում:
