Ունենք 110 հազար դուրս գրված էլեկտրոնային դեղատոմս, որից դեղատան կողմից սպասարկվել են մոտ 34 հազարը. նախարար
«Ունենք 110 հազար դուրս գրված էլեկտրոնային դեղատոմս՝ վճարովի հիմունքներով բաց թողնվող, որից փակված է, այսինքն՝ դեղատան կողմից սպասարկվել են մոտ 34 հազարը:
Տեսնում եք՝ ինչպիսի ահռելի մեծ թիվ կա, որ բժիշկը դուրս է գրել դեղատոմսը, բուժառուն գնացել է, բայց նրանից չեն պահանջել դեղատոմսը, դեղը վաճառել են, և դեղատոմսը բաց է մնացել»:
«Բոլոր այն դեպքերում, երբ կա թղթի վրա գրված կամ նշումով, թղթային տարբերակով դեղատոմս, մենք նաև խնդրել ենք, որ մեզ տրամադրեն դրանք, որպեսզի հետագծելիության սկզբունքով գնանք, հասկանանք՝ այնտեղ ինչն է խնդիրը»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ դեղատների համար էլեկտրոնային դեղատոմս պահանջելը պարտադիր է:
Ըստ նրա՝ բժիշկների նկատմամբ տեսչական մարմիններն են վարչարարություն իրականացնում, և տուգանվում են թե՛ բժիշկները, թե՛ դեղատները․ «Մենք հիմա աշխատում ենք, որ չհասնենք վարչարարության, այլ փորձենք տեխնիկական լուծումներով անհնար դարձնել ոչ էլեկտրոնային դեղատոմսով դեղի բացթողումը»։
