Ռոբերտ Քենեդի կրտսերը նշանակվել է ԱՄՆ առողջապահության նախարար
ԱՄՆ Սենատը Ռոբերտ Քենեդի կրտսերին հաստատել է ԱՄՆ առողջապահության նախարարի պաշտոնում, հայտնում է foxnews.com-ը:
Նրա թեկնածությունը հաստատվել է 52 կողմ, 48 դեմ ձայների հարաբերակցությամբ:
71-ամյա Քենեդի կրտսերի թեկնածությունը բավականին վիճահարույց էր, քանի որ նա նախկինում հանդես է եկել ընդդեմ պատվաստանյութերի, դրանք կապել աուտիզմի տարածման հետ:
Նա դատի էր տվել ԱՄՆ դաշնային կառավարությանը՝ վիճարկելով երեխաների համար COVID-19-ի դեմ պատվաստանյութի կիրառման թույլտվությունը: