Քաղաքացիների դիմումներն անպատասխան չեն մնում. Գյումրիում ևս մեկ ապօրինություն է վերացվել (լուսանկարներ)
Քաղաքացիների՝ Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանին հասցեագրված դիմումներն անպատասխան չեն մնում:
Այս մասին հայտնել են համայնքապետարանից՝ նշելով, որ այն խնդրանք-առաջարկները, որոնք հնարավոր են կատարել կարճ ժամանակամիջոցում, անհարկի չեն ձգձգվում:
Կարեն Դեմիրճյան 6-րդ նրբանցքի՝ Ռեպին-Տիմիրյազև խաչմերուկը հատող հատվածը, տևական ժամանակ ապօրինաբար փակված է եղել:
Բնակիչների՝ ճանապարհը բացելու խնդրանքը կատարվել է:
Գյումրու համայնքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները բացել են փակ ճանապարհը: Այն ենթակա է լիարժեք շահագործման:


