Զախարովան խոսել է ԵՄ-ին ՀՀ–ի անդամակցության գործընթացի հետեվանքների մասին

Նորմատիվ-իրավական բազան և տարիֆային համակարգերը, որոնց հիման վրա կառուցվում է փոխգործակցությունը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի շրջանակներում, կրում են փոխադարձաբար բացառող բնույթ:

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով ՀՀ ԱԺ-ի կողմից «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունմանը:

Նրա խոսքով՝ Հայասատնի իշխանությունների խնդիրն ու պատասխանատվությունն է այդ մասին տեղյակ պահել հանրությանը, ինչպես նաև ներկայացնել այդ քայլի բոլոր հետևանքները և լինել անկեղծ:

Զախարովայի խոսքով՝ ՀՀ իշխանությունները պետք է խոսեն նաև այլ երկրների՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացում ունեցած փորձի մասին:

You may also like...