Հենց «լրջության» այս մակարդակով էլ Սերժը վերաբերվել է Գյումրուն ու գյումրեցուն. Քնարիկ Հարությունյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը «Ֆեյսբուք» իր էջում անդրադարձել է Ռուբեն Մխիթարյանի՝ որպես Գյումրիի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու որոշմանը:
«Փաստորեն Սերժ Սարգսյանն ու նրա բազմաչարչար փեսան ապօրինի գույքի բռնագանձման դատերի արանքում գցել-բռնել, գցել-բռնել, մի անգամ էլ գցել ու չեն բռնել և որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու են դրել հասարակ ծաղրածուի։
Հենց «լրջության» այս մակարդակով էլ Սերժը վերաբերվել է Գյումրուն ու գյումրեցուն և ամեն անգամ էլ դրա պատասխանը ստացել է»,- գրել է Հարությունյանը:
Հիշեցնենք՝ պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, որը սերտ առնչություն ունի Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ, հայտարարել է, որ մասնակցելու է առաջիկայում Գյումրիում սպասվող արտահերթ ընտրություններին: