Փաշինյանը Մարկուս Փերթլի հետ քննարկել է Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավման վերաբերյալ քայլերը

Մյունխենում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Stern Stewart Institute վերլուծական կենտրոնի նախագահ Մարկուս Փերթլի հետ։

866.jpg (719 KB)

ՀՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների, տնտեսական աճի ապահովման և մակրոտնտեսական կայունության խթանման վերաբերյալ։

867.jpg (926 KB)

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա էր գտնվել Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը:

You may also like...