Վարչապետը գերմանացի խորհրդարանականների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հարցերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Նիլս Շմիդի և Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Թոբիաս Քրեմերի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը կարևորել է երկկողմ միջխորհրդարանական համագործակցությունն ու կապերի ամրապնդումը, այդ թվում` միջազգային հարթակների շրջանակում:

Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել տարբեր ուղղություններով հարաբերությունների հետևողական ընդլայնումն ու ամրապնդումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցեր:

You may also like...