Լեվոն Քոչարյանը կփոխարինի՞ հորը
Ռոբերտ Քոչարյանը հրավիրված մամուլի ասուլիսին անդրադարձել է հարցին՝ արդյոք ի՞նքն է պատրաստվում մասնակցել գալիք ընտրություններին ու գլխավորել իրենց քաղաքական ուժի ցուցակը, թե՞ որդին՝ Լևոն Քոչարյանը:
«Այն, ինչ ասեմ հիմա, ասելու եմ իմ անձնական կարծիքը, որը դեռ քննարկված չէ։ Իհարկե, դաշինքը ծանրակշիռ մասնակցություն է ունենալու բոլոր գործընթացներին՝ լինի փողոցային պայքար, թե ընտրություններ։
«Մենք դաշինքում չենք քննարկել այդ հարցը, բայց առաջիկա ընտրություններին կմասնակցենք ամենից պրագմատիկ ֆորմատով»,- ասել է նա:
