Մենք Կիեվին տրամադրել ենք 350 մլրդ դոլար, որտե՞ղ է այդ գումարը, ո՞ւր է այն գնում. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մոտ 350 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել Ուկրաինային, սակայն անհանգստացնող է ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հաշվետվողականության բացակայությունը:
Այս մասին Թրամփը խոսել է Մար-ա-Լագոյում կայացած մամուլի ասուլիսում:
Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային զգալի ֆինանսական օգնություն է ցուցաբերել, որը, ըստ նրա, կազմում է մոտ 350 միլիարդ դոլար։
«Նախագահ Զելենսկին անցյալ շաբաթ ասաց, որ ինքը չի ստացել այն միջոցների նույնիսկ կեսը, որոնք ԱՄՆ-ն տվել է Ուկրաինային: Մենք Կիևին տվել ենք, կարծում եմ, 350 միլիարդ դոլար:
Դե, գուցե մի փոքր ավելի քիչ, բայց դա զգալի գումար է: Բայց ո՞ւր է այս ամբողջ գումարը, ո՞ւր է գնում:
Ես երբեք չեմ տեսել որևէ հաղորդում այս մասին»,- ասել է նա:
Թրամփի խոսքով, Եվրոպան զգալիորեն ավելի քիչ է ծախսել Ուկրաինային օգնության համար, թեև այն գտնվում է տարածքային առումով ավելի մոտ։
Բացի այդ, ըստ ԱՄՆ-ի նախագահի, Ուկրաինայում վաղուց ընտրություններ չեն եղել, ու որքան էլ տխուր է ասել, բայց Զելենսկին այժմ ունի 4% վարկանիշ:
«Ուկրաինային անհրաժեշտ են ընտրություններ, եթե Զելենսկին ցանկանում է նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- հավելել է Թրամփը։
