Երրորդ համաշխարհային պատերազմից խուսափելու համար Ուկրաինայի պատերազմը պետք է ավարտել մեկ տարում. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավատում է Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով համաձայնագրի կնքման հնարավորությանը։
«Մենք շատ լավ ենք աշխատում Ռուսաստանի հետ։ Մենք կարող ենք համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ՝ դադարեցնելու այս սպանությունը:
Կարծում եմ՝ ռուսները ցանկանում են, որ պատերազմն ավարտվի:
Այո, իրոք ցանկանում են: Բայց կարծում եմ, որ նրանք ունեն «հաղթաթղթեր», քանի որ նրանք շատ տարածքներ են գրավել»,- ասել է ԱՄՆ ղեկավարը։
Ուկրաինայի պատերազմը պետք է ավարտել մեկ տարվա ընթացքում՝ երրորդ համաշխարհային պատերազմից խուսափելու համար, ինչը, ըստ Թրամփի, հեռու չէ:
