Շատ լավ հիշում ենք՝ ով եվ ում վրա կրակեց, երբ եվ ում սպանեցին, ինչպես եվ ինչը մարդկանց ձեռքից խլեցին. Բաղդասարյան
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալման լուրերին և դրա շուրջ որոշ շրջանակների բարձրացրած աղմուկին:
Ակնհայտ է նաև, որ շատ քաղաքական ուժեր, սեփական վարկանիշը կամ ուժերը չափելու նպատակով, համապետական ընտրություններից առաջ հայտ են ներկայացրել Գյումրիում և որպես քաղաքական դեմք առաջադրել այնպիսի ապիկար թեկնածուների, որոնք վաղուց վարկաբեկված, հեղինակազրկված և գյումրեցիներիս կողմից մերժված են։
Մենք շատ լավ հիշում ենք՝ ով և ում վրա կրակեց, երբ և ում սպանեցին, ինչպես և ինչը մարդկանց ձեռքից խլեցին, ինչքան և որտեղ ապօրինի դիզեցին։
Թե բա՝ քաղաքապետ ենք ուզում, թան էլ չէ՝ փրթած մածուն»,- գրել է Բաղդասարյանը:
