Ընկնելու հետեվանքով ստացած վնասվածքների բուժման ծախսերը կփոխհատուցվեն պետպատվերի շրջանակում․ Անահիտ Ավանեսյան

Ընկնելու հետևանքով վնասվածքների բուժման ծախսերը կփոխհատուցվեն պետպատվերի շրջանակում։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը․

«Սիրելի´ հայրենակիցներ

Այս օրերին առատ ձյան պատճառով մեծացել է ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալու ռիսկը:

Տեղեկացնում ենք, որ որոշում ենք կայացրել նման դեպքերի բուժման հետ կապված ծախսերը փոխհատուցել պետական պատվերի ծավալով` անկախ սոցիալական կարգավիճակից:
Զգույշ և զգոն եղեք»։

You may also like...