Քաղաքական հայտարարությունները չի կարելի անձնավորել. մարզպետը կոչ է արել Գյումրին չտանել ցնցումների (տեսանյութ)
«Ես չէի ասի, որ Գյումրիում նախընտրական մթնոլորտը լարված է։ Գյումրիի հետ կապված միշտ գույները շատ են խտացնում»:
«Թե ինչքանով են այդ պրոցեսները դուրեկան կամ ոչ դուրեկան, կասեն գյումրեցիները։ Ես կարող եմ ասել՝ գյումրեցուն հարիր կազմակերպել ընտրությունները և խոսել այն, ինչը հարիր է գյումրեցուն։ Գյումրու ընտրությունները պետք է տարբերվեն իրենց բարի լինելով»,- ընդգծեց Առուշանյանը։
Վերջինս հավելեց, որ խոսքը բոլորի մասին է, և պետք չէ քաղաքը տանել ցնցումների:
«Մեր գործընկերները, ինչպես նաև մյուս թեկնածուներն ունեն իրենց խոսույթը և պարբերաբար անում են քաղաքական հայտարարություններ։
Եվս մեկ անգամ ասում եմ՝ այդ քաղաքական հայտարարությունները չի կարելի անձնավորել և տանել անձնական դաշտ։
Քաղաքը ընտրություններով տանել ցնցումների ես կողմ չեմ այդ քայլին։ Բոլոր հնարավոր ջանքերը գործադրելու եմ, որ Գյումրու ընտրություններն անցնեն հանգիստ և օրենքի սահմաններում»,- ասաց Առուշանյանը։
