Փարաքարի նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
Փարաքարի նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումն ամբողջ ծավալով դադարեցվել է:
Այս մասին հայտնում է փաստաբան Գեղամ Հակոբյանը՝ տեղեկացնելով, որ կիրառված խափանման միջոցը վերացվել է:
Հիշեցնենք՝ Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը պաշտոնից հեռանալուց մեկ ամիս անց կալանավորվել էր։
Նույն քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանին և իրավաբանական բաժնի առաջատար մասնագետներից մեկին։
Ըստ Քննչական կոմիտեի՝ նրանք չարաշահել են ծառայողական լիազորությունները:
Այնուհետ Դավիթ Մինասյանն ազատ էր արձակվել, նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց էր ընտրել. կիրառվել էր գրավ՝ 5 միլիոն դրամի չափով, բացակայելու արգելք և վարչական հսկողություն։
