ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջով ակցիային ձերբակալվել է 9 անձ․ հայտարարություն
Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների «Հայկական առաջին ճակատ»-ը՝ FAF-ը, հայտարարությամբ է հանդես եկել։
Հարկ ենք համարում նշել, որ ակցիայի մասնակիցները ոստիկանության հետ բանակցության ժամանակ ներկայացրել են պատրաստակամություն լքել խաղադաշտը և հանդիպել ՀՖՖ ղեկավար անձնակազմից որևիցե մեկի հետ, ինչը կտրականապես մերժվել է ՀՖՖ ներկայացուցչի կողմից, որից հետո սկսվել է անհարկի ուժի կիրառումը։
Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ ակցիաները կրում են բացառապես խաղաղ և ֆուտբոլային բնույթ։
Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել անհարկի ձերբակալվածներին։
Ֆուտբոլը երկրպագուներինն է, մեր կամքը անկոտրում է: Հրաժարականն անխուսափելի է»,- ասվում է հայտարարությունում։
Հիշեցնենք՝ ՀՖՖ-ն էլ հայտարարությունն է տարածել, ըստ որի, ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի Հայաստան-Ֆարերյան կղզիներ հանդիպման ընթացքում երկրպագուների որոշ խմբերի պահվածքի հետևանքով ՈՒԵՖԱ-ի միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող միակ մարզադաշտը Հայաստանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը գտնվում է ՈՒԵՖԱ-ի հատուկ մոնիթորինգի տակ:
