Երեվանի քաղաքապետարանն իր ենթակա բուժհաստատություններում իրականացնում է բարեփոխումային ծրագրեր
Երևանի քաղաքապետարանը իր ենթակա բուժհաստատություններում իրականացնում է բարեփոխումային ծրագրեր, որոնք միտված են բժշկական ծառայությունների որակի բարելավմանը:
Այս համատեքստում նախորդ տարի ավարտվել է «Ավան» առողջության կենտրոնի վերանորոգումը:
Կենտրոնը համալրվել է նաև նորագույն բժշկական սարքավորումներով:
Փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանն ավագանու անդամների հետ ծանոթացել է բուժկենտրոնում կատարված աշխատանքներին:
