Արարատ Միրզոյանը մի քանի դիվանագետի շնորհել է ԱԳՆ 2-րդ աստիճանի պատվո մեդալ. լուսանկարներ

Մարտի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ դիվանագետի օրվան նվիրված միջոցառում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

704.jpeg (242 KB)

Միջոցառանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր բացման կարևորել է դիվանագիտական ծառայության և յուրաքանչյուր դիվանագետի գործունեությունն ու անձնվեր աշխատանքը հատկապես ներկայիս պայմաններում՝ ընթացող աշխարհաքաղաքական իրադարձությունների հորձանուտում, առկա մարտահրավերների արդյունավետ հաղթահարման գործում:

705.jpeg (145 KB)

Նախարարը ևս մեկ անգամ շնորհավորել է ՀՀ բոլոր դիվանագետներին մասնագիտական տոնի առթիվ՝ հաջողություններ մաղթելով նրանց և նրանց դիվանագիտական ճանապարհի անբաժան ուղեկիցը հանդիպսացող ընտանիքների անդամներին:

706.jpeg (226 KB)

Միջոցառմանը ելույթով հանդես է եկել վարչապետ Փաշինյանը:

707.jpeg (287 KB)

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել դիվանագիտական ծառայության շարքերը համալրած դիվանագետների երդման հանդիսավոր արարողությունը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրանց շնորհել է դիվանագետի վկայականներ:

708.jpeg (229 KB)

Նախարար Միրզոյանի կողմից մի քանի դիվանագետի շնորհվել է ՀՀ ԱԳՆ 2-րդ աստիճանի պատվո մեդալ:

709.jpeg (220 KB)

You may also like...