ԱՆ-ն տեղեկություններ է հայտնել բենզալցակայանի պայթյունից տուժածների վիճակի մասին

Այգավան գյուղի մոտակայքում՝ բենզալցակայանում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած երեք քաղաքացի հոսպիտալացվել է:

Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից. նրանցից երկուսի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Մյուս տուժածի առողջական վիճակը նախնական գնահատվում է ծանր, գտնվում է հետազոտման փուլում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 4-ին՝ ժամը 16։39-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Այգավան գյուղի մոտակայքում՝ բենզալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն։

Ըստ նախնական տվյալների, բենզալցակայանում պայթել է հեղուկ գազի գլանատակառը՝ մոտ 25 տոննա:

You may also like...