ՌԴ-ում կստեղծվի պաշտոնյաների տված խոստումների բաց ռեգիստր
ՌԴ Սամարայի մարզում կստեղծվի իշխանությունների կողմից տրված խոստումների բաց ռեգիստր։ Դ
ա հնարավորություն կտա մեկ վայրում հավաքել տարբեր մակարդակների ղեկավարների նախաձեռնությունները և խոստումները, Telegram-ի ալիքում գրել է նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը։
«Մենք ստեղծում ենք Սամարայի մարզի կառավարության նախաձեռնությունների և խոստումների բաց ռեգիստր. լուծումների հանրային քարտեզ:
Առավելագույնս հարմար ինտերակտիվ պորտալ՝ հետադարձ կապի հնարավորությամբ: Այն կարտացոլի այն ամենը, ինչ խոստացել և հայտարարել են տարբեր մակարդակների պաշտոնյաներն ու ղեկավարները»,- ասել է նահանգապետը:
Ռեգիստրը գործարկվելու է ապրիլին:
