Վարանդա-Աղդամ ճանապարհին վթարի են ենթարկվել Ալիեվի հատուկ ներկայացուցչության աշխատակիցները

Արցախի օկուպացված Վարանդայի, Մարտունու, ինչպես նաեւ Աղդամի շրջաններում Ադրբեջանի  նախագահի հատուկ ներկայացուցչության աշխատակիցները վթարի են ենթարկվել։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ավտովթարը տեղի է ունեցել Աղդամ-Վարանդա ավտոճանապարհին։

Ըստ տեղեկությունների՝ ներկայացուցչության աշխատակիցներ Սվետլանա Մամեդովան և Ռաֆետ Ֆարզալիևը ծառայողական պարտականությունները կատարելիս վթարի են ենթարկվել։ Վթարի հետևանքով Ս. Մամեդովան տեղում մահացել է, Ռ. Ֆարզալիևը տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է։   Կատարվում է հետաքննություն։

You may also like...