Transparency International կազմակերպության ադրբեջանական մասնաճյուղը կլուծարվի
Հակակոռուպցիոն հասարակական ասոցիացիան՝ Şəffaflıq Azərbaycan-ը («Թափանցիկություն Ադրբեջան»), որը հանդես է գալիս որպես Transparency International կազմակերպության ադրբեջանական մասնաճյուղ, կլուծարվի։
Նշվում է, որ Şəffaflıq Azərbaycan կազմակերպությունը հիմնադրվել է 2000 թվականի հոկտեմբերին, Transparency International-ում հավատարմագրվել է որպես լիարժեք տեղական բաժանմունք, իսկ 2006 թվականի օգոստոսին վերահավատարմագրվել է:
Կազմակերպությունը հայտնում է, որ իր առաքելությունն էր «ուսումնասիրել Ադրբեջանում կոռուպցիայի պատճառներն ու ձևերը, ինչպես նաև այդ վտանգավոր սոցիալական երևույթի կրճատման ուղիները»։
Իրականում, ադրբեջանական իշխանությունները, իրենց գործելաոճին հավատարիմ, փակում, լուծարում և ճնշում են երկրում բռնատիրական բարքերի մասին ահազանգող ցանկացած կառույցի գործունեություն:
