Շնորհակալություն այս կարեվոր աջակցության համար. վարչապետը՝ Գյումրու ընտրությունների դրամահավաքի մասնակիցներին
«Գյումրիում և Փարաքարում ընտրություններից առաջ դրամահավաքը մեկնարկել է առցանց եղանակով և ընթանում է արդեն մեկ շաբաթ:
Կարող ենք հստակ ասել, որ օրենքով սահմանված ծախսերը կկարողանանք այդ նվիրատվությունների միջոցով ծածկել»:
Այս մասին Գյումրիում ՏԻՄ ընտրություններին ընդառաջ տեղի ունեցած գալա միջոցառման ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դրամահավաքը շարունակվում է և այն կծառայի նաև կուսակցության ընթացիկ կարիքների համար:
«Ուզում եմ նվիրատուներին շնորհակալություն հայտնել այս կարևոր աջակցության համար: Կարևորում եմ, որ այս նախաձեռնությունը, որ որդեգրվել է, ավելի թափանցիկ և ինստիտուցիոնալ տեսք ստանա»,- ասել է վարչապետը:
