Գավառում հողամասի եվ անշարժ գույքերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը․ Փաշինյան

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4 հազար 310 քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող՝ ընդհանուր 511 քմ մակերեսով անշարժ գույքերի նկատմամբ, որպես ապօրինի ձեռքբերված գույք, վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:

Շուկայականին մոտարկված արժեքը՝ 29 միլիոն դրամ։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։

You may also like...