Բաքվում պահվող հայերի խոշտանգումների մասին հաղորդումները պետք է անհապաղ եվ անաչառ հետաքննվեն. Յորգենսեն
«ԵՄ հանձնաժողովը հետևում է այս տարվա հունվարի 17-ից Բաքվի զինվորական դատարանում ընթացող դատավարություններին»:
«Մենք տեղյակ ենք, որ իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգություն են հայտնել մեղադրյալների նկատմամբ դատավարությունների արդարության և նրանց նկատմամբ վերաբերմունքի հետ կապված: Ձեզանից շատերն էլ այսօր նման մտահոգություններ հայտնեցին այստեղ:
Մենք շատ լուրջ ենք վերաբերվում այդ մտահոգություններին և ուշադիր հետևում ենք զարգացումներին։ Արդար դատաքննության իրավունքը պետք է ապահովվի և հարգվի:
ԵՄ-ն կշարունակի կոչ անել Ադրբեջանի կառավարությանը պահպանել իր միջազգային պարտավորությունները, որոնք ներառում են պատշաճ գործընթացի և արդար դատավարության իրավունքները:
Մենք կօգտագործենք բոլոր հնարավորությունները՝ Ադրբեջանին կոչ անելու՝ կալանավորների համար ապահովել արժանապատիվ և անվտանգ պայմաններ։
Խոշտանգումների և դաժան վերաբերմունքի մասին հաղորդումները պետք է անհապաղ և անաչառ հետաքննվեն»,- շեշտել է հանձնակատարը՝ հավելելով, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը նույնպես ուշադիր հետևում է զարգացումներին և Բրյուսելի մտահոգությունները փոխանցում Ադրբեջանի իշխանություններին։
