Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը

Վրաստանի արտգործնախարարությունը նույնպես արձագանքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտին:

«Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բոլոր 17 հոդվածների շուրջ բանակցությունների ավարտը։
Սա պատմական քայլ է դեպի տևական խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում»,- գրված է արտգործնախարարության «X»-ի միկրոբլոգում:
Ողջույնի խոսքին է միացել Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան:

«Սա պատմական քայլ է, որը կնպաստի Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության, կայունության և համագործակցության հետագա ամրապնդմանը»,- գրել է փոխարտգործնախարարը  իր միկրոբլոգում:

You may also like...