Այս պարզագույն բաները չհասկանալը անհնար է, իսկ հասկանալով քարոզելը՝ 5-րդ շարասյանը եվ թշնամուն բնորոշ. Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցիալական ցանցերի իր էջերում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությանը և դրա շուրջ բարձրացված աղմուկին ու պնդումներին:
- Հայաստանը պետք է չճանաչի ինքը իր տարածքային ամբողջականությունը,
- Հայաստանը պետք է հավերժ պատերազմի մեջ լինի իր առնվազն երկու հարևանների հետ,
- Հայաստանի Հանրապետությունը դուրս է դնում միջազգային իրավունքից,
- Հայաստանի Հանրապետությունը դուրս է դնում որպես սուբյեկտ բոլոր հնարավոր բանակցություններից:
- Երրորդ ուժերի համար դուռ է բացում մեր երկիր:
- Ճանապարհ բացում Հայաստանի Հանրապետության անկախության և պետականության վերացմանը:
Հայաստանի Հանրապետությունը գտնվում է չորս հայտնի երկրների մեջտեղում, Հայաստանի տարածքը 29743 քառակուսի կիլոմետր է և, եթե այդ չորս սահմանից մի կողմը չես ճանաչում, չես ճանաչում նաև քո գոյությունը:
Այս պարզագույն բաները չհասկանալը անհնար է, այս ամենը հասկանալով ասելը, պնդելը, քարոզելը հինգերորդ շարասյանը և թշնամուն բնորոշ քայլ է:
Այլ մեկնաբանություն չկա և չի կարող լինել:
Հ.Գ. ի դեպ Հայաստանի Հանրապետության ոչ մի իշխանություն երբեք չի հայտարարել, որ ՉԻ ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- գրել է Սիմոնյանը:
