Հայաստանը միշտ կգնահատի Ձեր աջակցությունը. Փաշինյանը հաջողություն է մաղթել Կանադայի նախկին վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյին և շնորհակալություն հայտնել  բարեկամության և գործընկերության համար։

Այս մասին Փաշինյանը գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Շնորհակալ եմ տարիների բարեկամության և գործընկերության համար:

Ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և գլոբալ համագործակցությանը Ձեր նվիրվածությունը մեծ ազդեցություն է թողել:

Հայաստանը միշտ կգնահատի Ձեր աջակցությունը և մեր ամուր կապերը Կանադայի հետ»,-նշել է վարչապետը:

You may also like...