Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել Եգիպտոսի նախագահին

Մարտի 24-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին։

Այս մասին տեղեկացնում են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից:

Կարճատև զրույցի ընթացքում նախագահ Ալ-Սիսին շնորհավորել է դեսպան Արմեն Սարգսյանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով նրան արգասաբեր աշխատանք և հաջողություն հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնման ու խորացման գործում։

Դեսպան Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար, գոհունակությամբ ընդգծել է Հայաստանի և Եգիպտոսի միջև ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ պատրաստակամություն հայտնելով գործադրել բոլոր ջանքերը՝ երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի առաջմղման ուղղությամբ։

You may also like...