Զելենսկին խոսել է Ռուսաստանի եվ ԱՄՆ-ի միջեվ Էր Ռիադում կայացած բանակցությունների մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև բանակցությունները, որոնք տեղի են ունեցել Էր Ռիադում։

Այս մասին նա խոսել է իր տեսաուղերձում։

«Հանդիպում է եղել ամերիկյան թիմի հետ, բանակցություններ են եղել ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև։

Դրանից հետո տեղի է ունեցել ևս մեկ հանդիպում ուկրաինական և ամերիկյան թիմերի միջև»,- ընդգծել է Զելենսկին։

Իր ելույթում նա Մոսկվայի ներկայացուցիչներին անվանել է «պատերազմական թիմ», սակայն չի դատապարտել Վաշինգտոնին Ռուսաստանի հետ բանակցությունների համար։

Նշենք, որ մարտի 24-ի երեկոյան Էր Ռիադում ավարտվել են տասներկու ժամանոց խորհրդակցությունները Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև։

You may also like...