Պատրաստ եմ աջակցել ցանկացած նախաձեռնության, որը մեր քաղաքացիներին կապահովի առողջական լավագույն ելք. Ավանեսյան
Կարևորելով պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հեմոդիալիզային բժշկական օգնության և սպասարկման ծառայության հասանելիության ապահովումը և նորագույն մեթոդների կիրառումը՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է գերմանացի դոկտոր Ինգո Բերգմանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Գերմանիայի և Շվեյցարիայի անվանի բժիշկներ և փորձագետներ:

«Պատվիրակության անդամներն առաջիկա օրերին կշրջեն հայաստանյան մի շարք բուժկենտրոններում, կլինեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում՝ տեղի մասնագետների հետ քննարկելու հեմոդիալիզի ծառայության ընդլայնման հնարավորությունները, պրակտիկ իրացման հարցերը:
«Ես պատրաստ եմ աջակցել ցանկացած նախաձեռնությանը, որը մեր քաղաքացիների համար կապահովի առողջական լավագույն ելքերը: Կարևոր է Գերմանիայի և Շվեյցարիայի գործընկերների հետ այս համագործակցության մեկնարկը, փորձի փոխանակման հնարավորությունը, ժամանակակից բժշկության մեթոդների կիրառումը»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

Հեմոդիալիզի ծառայությունը Հայաստանում մատուցվում է պետական պատվերի շրջանակում, իսկ Գերմանիայում ծառայության ծախսերը հոգում է ապահովագրությունը:
