ԱԽ քարտուղարն ընդունել է Իրանի ԱԳ նախարարին

Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը:

Արմեն Գրիգորյանը ողջունել է նախարարի այցը Հայաստան և ընգծել, որ Հայաստան-Իրան հարաբերությունները շարունակում են ինտենսիվությամբ զարգանալ:
Այս համատեքստում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:
486795367_977351291154133_6250666846449368941_n.jpg (426 KB)

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգային զարգացումներին ու մարտահարվերներին:

Սեյեդ Աբբաս Արաղչին նշել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության:

486493686_977351247820804_4676745456880697480_n.jpg (503 KB)

Զրուցակիցները երկուստեք վերահաստատել են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման հրամայականը:

You may also like...