ԱՄՆ պետքարտուղարը պատասխանել է հակառուսական պատժամիջոցների չեղարկման մասին հարցին

ԱՄՆ իշխանությունները կվերլուծեն հակառուսական պատժամիջոցների վերացման հնարավորությունը՝ ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացի ֆոնին։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կվերլուծենք այն հարցերը, որոնք նրանք բարձրացրել են, մենք կպարզենք, թե կոնկրետ ինչի մասին են նրանք խոսում։
Սա պատժամիջոցների մի շարք է, այդ թվում՝ այնպիսիք, որոնք ամերիկյան չեն»,- ասել է նա։
Ռուբիոյի խոսքով՝ բոլոր հարցերը վերլուծելուց հետո Պետդեպարտամենտը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կտրամադրի իրավիճակի կարգավորման տարբերակներ։

You may also like...