ԿԸՀ-ն իրազեկում է տարածել Գյումրիի եվ Փարաքարի արտահերթ ընտրությունների մասնակիցների անձնագրերի մասին

ԿԸՀ-ն իրազեկում է մարտի 30-ի Գյումրի և Փարաքար համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրողի համար անձը հաստատող փաստաթուղթերի մասին:

Փաստաթուղթ է համարվում՝
  • նույնականացման քարտը,
  • կենսաչափական անձնագիրը,
  • ոչ կենսաչափական անձնագիրը,
  • անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից,

օտարերկրյա քաղաքացիների համար`

  • Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող ժամանակավոր կացության քարտը,
  • մշտական կացության քարտը,
  • Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը,
  • Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար նաև ՌԴ քաղաքացիությունը հավաստող անձնագիրը՝ Գյումրի և Փարաքար համայնքների պետական ռեգիստրում հաշվառման վերաբերյալ նշումով,

քաղաքացիություն չունեցող անձանց համար`

  • Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը,
  • ժամանակավոր կացության քարտը,
  • մշտական կացության քարտը,
  • Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը,

փախստական ճանաչված անձանց համար`

  • կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը:

You may also like...