Դավիթ Խուդաթյանը KFW պաշտոնյայի հետ քննարկել է Կապսի ջրամբարի ծրագրի իրականացման ընթացքի խնդիրները

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր հեռավար ձևաչափով մասնակցել է Վերականգնման վարկերի բանկի (KFW) Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորությամբ հանդիպմանը։

«Հանդիպմանը մասնակցում էին նաև Տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը, KFW բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը և այլ գործընկերներ։

Հանդիպման ժամանակ քննարկել ենք համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։

Մասնավորապես՝ Կապսի ջրամբարի ծրագրի իրականացման ընթացքի, ծրագրում առաջընթաց ապահովելու խնդիրները։

Անդրադարձ է կատարվել նաև Համայնքային ենթակառուցվածքների զարգացման ծրագրին»,- գրել է Խուդաթյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում:

You may also like...