Համընդհանուր հայտարարագիր լրացրած 10604 քաղաքացի ետ է ստացել 978 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, անդրադառնալով Համընդհանուր հայտարարագիր լրացրած քաղաքացիների թվին։ Գրառման մեջ կառավարության ղեկավարը նշել է․
<<Հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 10604 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1790 քաղաքացի) ետ է ստացել 978 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +162 միլիոն դրամ):
Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 92,2 հազար դրամ է>>,- գրել է նա:
