Թուրքիան և Իսրայելն Ադրբեջանում բանակցություններն են անցկացրել. Ալիևը դա անվանել է իր «ձեռքբերումը»
Թուրքիան և Իսրայելն Ադրբեջանում տեխնիկական բանակցություններն են անցկացրել Սիրիայում ունեցած կոնֆլիկտները և լարվածությունը կանխելու համար:
Ապրիլի սկզբին Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են սիրիական Համայի և Ալ-Թիյասի ավիաբազաներին, որտեղ Թուրքիան ծրագրում էր տեղակայել իր ուժերը։
Հարձակումն իրականացվել է հենց այն պահին, երբ թուրքական հրամանատարությունը պատրաստվում էր իր մասնագետներին ուղարկել հենակետեր՝ օբյեկտների տեխնիկական վիճակը գնահատելու համար։
Անկարան մտավախություն ունի, որ թուրքական զորախմբին պատահական հարվածը կարող է հանգեցնել լուրջ էսկալացիայի։
Իլհամ Ալիևը, անդրադառնալով իր տարածքում նախաձեռնված հանդիպմանը, նշել է, որ իր երկրի համար Թուրքիայի և Իսրայելի միջև լարվածությունը շատ տագնապալի է և անհանգստության տեղիք տվող:
«Թուրքիայի և Իսրայելի միջև առաջին հաջող հաշտեցումը որոշ չափով նպաստեց Ադրբեջանին: Մենք ակտիվ դեր խաղացինք՝ փորձելով մերձեցնել երկրներին»,-ասել է նա:
Ալիևը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը երկու երկրի համար էլ մտերիմ բարեկամ է:
