Հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները. Վահան Կոստանյանը կարևոր քննարկման մասին է հայտնել
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Թուրքիայի իր պաշտոնակից Բերիս Էքինջիի հետ:
Հանդիպման մասին Կոստանյանը տեղեկացնում է X-ի միկրոբլոգում:

«Կարևոր քննարկում Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Էքինջիի հետ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման խթանման և հնարավոր համագործակցության նոր ոլորտների սահմանման վերաբերյալ:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ»,- գրում է Կոստանյանը:
