Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել վրացի իր գործընկերոջ հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 14-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային համագործակցության հնարավորությունների զարգացմանը վերաբերող հարցեր:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Բացի այդ, համաձայնեցվել է նաեւ մոտ ապագայում Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների ղեկավարների հանդիպման հարցը:
