Ձևավորված վստահելի գործընկերային հարաբերությունները լավ հիմք են նոր ծրագրերի համար. Սոկուլսկին՝ Փամբուխչյանին

Երևանի քաղաքապետարանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ մի շարք նախագծեր է իրականացնում, որոնք ընդգրկում են քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններ:

Ինչպես հայտնում են քաղաքապետարանից, նախանշվող ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի և ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկիի հանդիպման ժամանակ:

5724fd12611ada9b43b27f868f074a1188a16f56 (1).jpeg (347 KB)

Երկու կառույցներն իրականացվող նախագծերի շրջանակում քայլեր են ձեռնարկում Էներգետիկ կառավարման համակարգի ներդրման, բազմաբնակարան շենքերում ջերմամեկուսացման, ֆոտովոլտային համակարգերի տեղադրման ու հասարակական շենքերի էներգաարդյունավետ վերակառուցման ոլորտներում:

Կարևորելով էներգաարդյունավետությանը միտված համատեղ նախագծերը՝ Արմեն Փամբուխչյանը նշել է, որ դրանք ոչ միայն ապահովում են հարմարավետ միջավայր, այլև համայնքին հնարավորություն են տալիս զգալի տնտեսումներ անել:

04fcee4918a0c56da2a7cf9659e059ebad062f38.jpeg (366 KB)

Շնորհակալություն հայտնելով հաջողված գործակցության համար՝ Կոնստանտին Սոկուլսկին իր հերթին նշել է, որ ձևավորված վստահելի գործընկերային հարաբերությունները լավ հիմք են նոր ծրագրեր նախաձեռնելու համար:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև հետագա ծրագրերի վերաբերյալ և նախանշել քայլերի հաջորդականությունը:

You may also like...