Նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին, դա իմ քաղաքական դիրքորոշումն է, բայց որոշողը ժողովուրդն է. Փաշինյան
Իմ կարծիքով, նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին, դա իմ քաղաքական դիրքորոշումն է, բայց որոշողը ժողովուրդն է:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ Նոր Սահամանադրությամբ պե՞տք է պահպանվի հղումն անկախության հռչակագրին:
Նա նշեց, որ սահմանադրական փոփոխությունները նախաձեռնվել են դեռևս 2018 թվականից, և իր կարծիքով դրանք անհրաժեշտ են, քանի որ ՀՀ իրավակարգի և ՀՀ քաղաքացիների միջև առկա է օրգանական կապի խզում:
«Հիմնական խնդիրը, որ տեսնում եմ ՀՀ իրավակարգի և ՀՀ քաղաքացիների միջև, օրգանական կապի խզում ունենք մենք: Ես մտածել եմ դրա մասին, թե որն է պատճառը:
Իրավակարգը, որ բխում է Սահմանադրությունից, կտրված է ժողովրդից մի պատճառով, սահմանադրական բոլոր հանրաքվեները ժողովրդի անհրաժեշտ թվով ձայներ չեն ստացել: Հանրաքվեների արդյունքները մանիպուլացվել կամ կեղծվել են»,- ասաց նա:
