Պետք չէ Թուրքիայի համբերությունը փորձել. Էրդողանը՝ Սիրիայի շուրջ զարգացումների մասին
Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին՝ ակնարկելով, որ Սիրիայում որոշ ուժեր գործում են ոչ թե որպես պետություն, այլ որպես կազմակերպություն:
«Սիրիայի հարցում որոշ դերակատարներ Թուրքիայի համբերությունը փորձելու փոխարեն պետք է իմանան բարեկամության արժեքը և ըստ այդմ էլ պետք է տարանջատեն իրենց խոսույթն ու քաղաքականությունը»,- նախազգուշացրել է Էրդողանը:
