Ո՞վ կլինի հաջորդ Հռոմի պապը․ BBC
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է 88 տարեկան հասակում, Վատիկանը հայտարարել է, որ Սուրբ Զատիկի երկուշաբթի օրը տեղական ժամանակով ժամը 07:35-ին Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը «վերադարձել է հայրական տուն»՝ իր նստավայր Կասա Սանտա Մարտա։
Նա եկեղեցու պատմության մեջ առաջին լատինաամերիկյան պապն էր: Այս մասին գրում է BBC-ն։
Նոր պապի օգտին կարող են քվեարկել միայն նրանք, ում 80 տարին դեռ չի լրացել՝ նրանք կոչվում են «պապաբիլի»։ Կոլեգիայում ներկայումս ընդգրկված է 252 կաթոլիկ կարդինալ, որոնցից 183-ը ձայնի իրավունք ունի։ Մյուսները կարող են մասնակցել բանավեճին, թե ով պետք է զբաղեցնի նոր պապի տեղը։ Կարդինալները սովորաբար ընտրում են իրենցից մեկին:
Երբ 2013-ին արգենտինացի պապ Ֆրանցիսկոսը դարձավ պատմության մեջ առաջին պոնտիֆիկոսը Հարավային Ամերիկայից, տարածաշրջան, որը կազմում է աշխարհի կաթոլիկների մոտ 28%-ը:
Բայց ամենից հաճախ պապերն ընտրվում են եվրոպացիներից, հատկապես՝ իտալացիներից:
Մինչ օրս ընտրված 266 Պապերից 217-ը եղել են Իտալիայից։
Գերմանական Bild պարբերականը նշում է, որ պապական գահի գլխավոր հավակնորդների թվում մի քանի ականավոր դեմքեր կան։
Ֆավորիտներից մեկը 59-ամյա պատրիարք Պիերբատիստա Պիցաբալլան է Երուսաղեմից։

Ցանկում է նաև պահպանողական հայացքների տեր և Դոնալդ Թրամփի կողմնակից գերմանացի կարդինալ Գերհարդ Լյուդվիգ Մյուլերը։

Լուրջ աջակցություն է վայելում նաև 2013 թվականից Վատիկանում աշխատող, Սուրբ Աթոռի պետքարտուղար Պիետրո Պարոլինը։

