ԱԺ-ում ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)

Քիչ առաջ ԱԺ-ում իրավիճակը կտրուկ լարվել է․ նախ լեզվակռիվ սկսվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ընդդիմդիր պատգամավորների միջև, որն այնուհետև վերածվեց ծեծկռտուքի։

Բանն այն է, որ ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ասել է` «Սու´ս, մնա», որին պատասխանել է Սաղաթելյանը, ինչից հետո սկսել է ծեծկռտուքը:

Նշենք, որ իրավիճակը լարվեց ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի ելույթից հետո, երբ վերջինս հետաքրքրվեց՝ որտեղ է ծխում ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը, քանի որ ԱԺ բակում նրան չեն տեսնում։

Ալեն Սիմոնյանը հայտարարեց 20 րոպե ընդմիջում։

You may also like...