Աշխարհի գավաթ. մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող Աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլում հաղթողի կոչմանն է արժանացել մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ հավասարը չունենալով օղակների վարժությունում:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ-ից, Ավետիսյանը եզրափակչում 14.466 միավոր է հավաքել և դարձել ոսկե մեդալակիր:

Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը 7-րդ տեղն է զբաղեցրել:

You may also like...