Իրանում այսօր ազգային սգո օր է հայտարարվել
Իրանի կառավարությունը ապրիլի 28-ն ազգային սգո օր է հայտարարել՝ հարավային Բենդեր Աբաս քաղաքի Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին:
Երկրի նախագահը ժամանել է Հորմոզգան նահանգի կենտրոն Բենդեր Աբաս՝ ստուգելու փրկարարական աշխատանքները և տեղեկանալու նախորդ օրվա հզոր պայթյունից հետո վերջին զարգացումներին։
Նախագահը նաև այցելել է Բենդեր Աբասի հիվանդանոցներում գտնվող վիրավորներից մի քանիսին։
Ի հիշատակ Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի զոհերի՝ Հորմոզգան նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի հարավում գտնվող Բենդեր Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայ նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել։
