Ռուբեն Վարդանյանը բողոքարկել է Բաքվի դատավորների կազմի դեմ

Բաքվում այսօր տեղի է ունեցել Արցախի նախկին պետնախարար, բարերար, գործարար Ռուբեն Վարդանյանի հերթական «դատական նիստը», հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ներում։
Рубен Варданян во время суда (29 апреля 2025). Баку - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2025
Սակայն դատարանը բողոքը թողել է առանց քննարկման։
Հաջորդ լսումը տեղի կունենա մայիսի 6-ին։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, պաշտպանության փոխնախարար Դավիթ Մանուկյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:

You may also like...