Սենատը լիբանանցի Թոմ Բարաքին հաստատել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

Սենատը հաստատել է Թոմ Բարաքի թեկնածությունը Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, հայտնում է Anadolu գործակալությունը:

«ՆԱՏՕ-ի մեր արժեքավոր գործընկեր Թուրքիան, որը գտնվում է Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի ամենառազմավարական խաչմերուկում, շատ մեծ ներդրում ունի ՆԱՏՕ-ում», — Սենատում իր թեկնածության հաստատման հարցով լսումների ժամանակ ասել է Բարաքը:

Նա ծնվել և մեծացել է Կալիֆոռնիա նահանգում: 77-ամյա Բարաքը լիբանանցի ներգաղթյալների ժառանգ է: Նրա նախնիները 1900 թվականին Լիբանանի Զահլե քաղաքից ներգաղթել են Միացյալ Նահանգներ։

You may also like...