ԱՄՆ դեսպանատունը հետ է կանչել Թբիլիսիի առևտրի կենտրոններում հնարավոր պայթյունի մասին նախազգուշացումը
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հետ է կանչել Թբիլիսիի առևտրի կենտրոններում հնարավոր պայթուցիկ սարքերի մասին նախազգուշացումը։
«Վրացական իրավապահ մարմինները երեկ երեկոյան դեսպանատանը տեղեկացրել են, որ երեք առևտրի կենտրոններից որևէ մեկում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել:
Տարածաշրջանային անվտանգության վարչությունը հանել է դեսպանատան աշխատակիցներին այդ տարածքներից խուսափելու հանձնարարականը», — ասվում է հաղորդագրության մեջ:
